Քոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցը վստահ է, որ գիրության եւ ինսուլինային կայունության պատճառը, հավանական է, կապված է մարմնի կողմից արտադրվող ֆրուկտոզայի հետ, հաղորդում է Eurek Alert-ը:

Լյարդի ճարպակալումը եւ ինսուլինի հանդեպ կայունությունը զարգանում են ֆրուկտոզայի պատճառով, որն ածխաջրերից արտադրում է լյարդը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մկները կարողացել են լյարդի մեջ գլյուկոզան վերածել ֆրուկտոզայի: Ամենածիծաղելին այն է, որ ֆրուկտոզան համարվում է ցածր գլիկեմիկ ինդեքսով շաքար, հաղորդում է MedDaily.ru-ն:

Հետազոտության ավագ հեղինակ Ռիչարդ Ջոնսոնը ընդգծում է, որ իր աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես բարձր գլիկեմիկային ինդեքս ունեցող մթերքը բարձրացնում է գիրացման ռիսկը: