Հնդկաստանի դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին ավտոբուսում ուսանողուհուն խմբակային բռնաբարության ենթարկած չորս տղամարդկանց մահապատժի  է դատապարտել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աքշայ Թաքուրի, Փավան Գուպտայի, Վինայ Շարմայի եւ Մուկեշ Սինգհի դատավճիռն ի կատար կածվի կախաղանի միջոցով, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 10-ին նրանց մեղավոր էին ճանաչել:

Դելիի ավտոբուսում ուսանողուհուն բռնաբարած անձանց մեղավոր են ճանաչել

Բռնաբարությանը մասնակցել է վեց մարդ: Եվս մեկ մասնակից օգոստոսին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, քանի որ հանցանքը գործելու ժամանակ անչափահաս էր եղել:

Հնդկաստանում խմբակային բռնաբարության մեջ ներգրավված անչափահասին դատապարտել են երեք տարվա ազատազրկման  

Մեկ այլ մասնակից մարտին բանտում կախվել էր:

Աղմկահարույց հանցագործությունը կատարվել էր 2012թ. դեկտեմբերին: Վեց տղամարդիկ ավտոբուսում խոշտանգել եւ բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին, երբ վերջինս ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս էր եղել կինոթատրոնից:  Ավելի ուշ աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում: Միջադեպը լայն արձագանք էր գտել Հնդկաստանում ու գրավել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: