Նյու-Յորքի ֆոնդային բորսայում առաջին բրոքերուհի Մյուրիել Սիբերտը իր Աղջիկ-Հրեշ մականվամբ չիհուահուային ժառանգություն է թողել 100 հազար դոլար: Կնոջ մահից հետո շանը պետք է խնամի նրա գործարար մոտ ընկերուհին: Իր մականունը չիհուահուան ստացել է քաջության համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցների տվյալներով գործարար տիկնոջ ունեցվածքը գնահատվում է 48 մլն դոլար: Մեծ մասը նա կտակել է իր անունը կրող հիմնադրամին, որը զբաղվում է ֆինանսական գրագիտության տարածմամբ, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի քարոզով: Բացի այդ Սիբերտը 1,5 մլն դոլար կտակել է իր միակ քրոջը, 360 հազար դոլար իր սիրելի վարսավիրին, 25 հազար դոլար՝ աղախնին եւ 10 հազար դոլար՝ նյույորքյան անասնաբուժական կենտրոնին:





























