Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության եւ Համահայկական հիմնադրամի Արեւելյան ափի գրասենյակի հովանու ներքո կազմակերպվել է միջոցառում`"Մեր Շուշին. հիշելով անցյալը, ըղձալով ապագան" խորագրով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր, ներկա է եղել նաեւ Լինսի հիմնադրամի փոխնախագահ եւ Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն Հարութ Սասունյանը:
Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը, մեծապես կարեւորելով Համահայկական հիմնադրամի գործունեությունը անցած 17 տարիների ընթացքում, նշել է, որ այն ունի ոչ միայն նյութական, այլեւ` բարոյական արժեք: Հայոց պետականության ամրապնդման առաջին տարիներից հիմնադրամի գործունեությունը հույս է արթնացրել հայ ժողովրդի մեջ` հիշեցնելով, որ Հայաստանը միայնակ չէ, որ համայն հայությունը միասնական է:
Ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ` նվիրված Շուշիի բնակիչների կենսապայմաններին եւ կարիքներին:


























