Միջազգային ֆինանսական շուկաներում շարունակվում է Եվրոյի անկումը: Եվրոն ԱՄՆ դոլարի համեմատությամբ իջել է մինչեւ 1.33-ի:
Եվրոյի արժեզրկումը սկսվեց Հունաստանի եւ Իսպանիայի տնտեսությունների վերաբերյալ տեղեկություններից հետո: Հունաստանում վիճակը դեռեւս անմխիթար է:
Եվրամիության տնտեսության եւ ֆինանսական հարցերով պատասխանատու Օլի Ռեհնը նշել է, որ արդեն անհրաժեշտ է Հունաստանին օգնություն տրամադրելու հարցում վճիռ կայացնել, հակառակ դեպքում եվրոյի անկումը ավելի լուրջ աստիճանի կհասնի:



























