Սերժ Սարգսյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, վերահսկելով բանկցային գործընթացը, հասավ նրան, որ Ռուոսաստանը տվեց երաշխիք եւ ավանս Մաքսային միություն մտնելու համար, որ ատոմակյանը կկառուցվի, գազի գինը կկարգավորվի եւ էլեկտրացանցը կկարգավորվի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, արդեն այսօր իր տեղկություններով մոտ երկու տասնյակ ռուսաստանյան ընկերություններ Հայաստանում են եւ ներդրումային դաշտ են փնտրում: «Բացի այդ, ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը հասավ իր նպատակին՝ չստորագրելով ասոցացման համաձայնագիրը, այնուհանդերձ հույս ունի, որ կստորագրվի այլ փաստաթուղթ, որը ավելի կմերձեցնի Եվրոպա-Հայաստան փոխհարաբերությունը»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ ՆԱՏՕ-ն չի կարող մեր անվտանգությունը ապահովել, քանի որ Թուրքիայի ռազմական գործընկերներն են, եւ մենք էլ մեր հերթին ռազմական պաշտապանության հարցերով գտնվում ենք Ռուսաստանի վահանի տակ:
Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանը ամենամեծ ներդրողն է Հայաստանում եւ ավելացրեց, որ եթե Եվրոպան ցանկանում էր Հայաստանը տեսնել իր շարքերում, պետք է վերջին տասը տարում հզորացներ իր ներդրումները Հայաստանում: Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Եվրամիությունը տարիներ անց հավանական է, որ մեծ խնդրանքներով ծեծի Մաքսային միության դուռը՝ ասելով.«Խնդրում եմ ինձ ընդունենք ձեր շարքերը, քանի որ էներգակիրները վերջացել են, լույս չունենք եւ մրսում ենք»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























