Հունիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, ԼՂՀ Մարտակերտի շրջանում մարոկկոյան մորեխի դեմ պայքարի ակտիվ մասնակիցներն արժանացել են դրամական պարգևների ու արժեքավոր նվերների։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվության գլխավոր վարչությունից, պարգևատրվածների թվում են ԼՂՀ պաշտպանության նախարարության, կառավարությանն առնթեր փրկարարական ծառայության և Մարտակերտի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։