Ֆինն գիտնականները եւ գործարարները համատեղ նոր սարք են ներկայացրել՝ ուղեւորությունների ընթացքում հարմարավետ քնի ինովացիոն միջոց: «Ռելեքս Էլայ» ընկերության եւ Աալտոյի համալսարանի մասնագետների ստեղծած սարքը մարդու գլուխը ֆիքսում է ուղղահայաց դիրքով, երբ վերջինս քնում է օդանավի, ավտոբուսի կամ գնացքի բազկաթոռին:
Սարքը բաղկացած է երկու գոտիներից՝ մեկը բազկաթոռի շուրջն է ամրացվում, մյուսը, որն ավելի փափուկ է, հագցնում են մարդու գլխին եւ միացնում առաջինին: Դրանց հետ կա նաեւ քնելու դիմակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ստեղծողների՝ սարքը կօգնի խուսափել քնի ժամանակ գլուխը շրջելու հետեւանքով պարանոցի միկրովնասվածքներից, հատկապես, երբ ավտոբուսը երթեւեկության ընթացքում կտրուկ շրջադարձեր է կատարում:
Ստեղծողները պետք է արտոնագրեն իրենց ապրանքը:
Արդեն ստացվել են նախնական պատվերներ շուրջ 20 երկրներից:





























