Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը գործակալների էր հավաքագրում Գուանտանամոյի բանտարկյալներից, գրում է The Times-ը:
Հաղորդում են, որ ԿՀՎ գործակալներն առաջարկում էին ահաբեկիչներին դառնալ կրկնակի գործակալներ ազատության, նրանց ու նրանց ընտանիքների անվտանգության ու ֆինանսական փոխհատուցման դիմաց:
Համաձայնվողներին տեղավորում էին ութ կառույցներից բաղկացած համալիրում, որը գտնվում էր հիմնական բանտի հարեւանությամբ ու կրում էր Penny Lane անունը: Միաժամանակ բանտի հիմնական շենքը կոչվում էր Strawberry Fields:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հավաքագրվածներից քչերն էին շարունակում աշխատել ԱՄՆ-ի համար, մինչ դեռ նրանցից շատերը վերադառնում էին ահաբեկչական գործունեությանը, հաղորդում է Gazeta.ru-ն:




























