Բանգկոկում հակակառավարական հանրահավաքների առաջնորդ Սուտհեպ Տհիաքսուբանը բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է արել չորեքշաբթի գրավել բոլոր նախարարությունների շենքերը, իսկ նահանգների բնակիչներին խորհուրդ է տվել գրավել վարչական շենքերը:
«Մենք թույլ չենք տա կառավարությանը գործել, եւ այդժամ այն կտապալվի»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Թաիլանդում հակակառավարական ցույցերի մոտ 40 մասնակիցներ ներխուժել են երկրի ֆինանսների նախարարության շենք, փոխանցում է Reuters-ը:
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատի պաշտոնանկության պահանջով ցույցերին մասնակցում է 30 հազար մարդ, հաղորդում է Gazeta.ru-ն:
2010թ. մարտին Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Չինավատի (ներկայիս վարչապետի եղբայրը) հազարավոր համախոհներ, որը պաշտոնանկ էր արվել 2006թ. պետական հեղաշրջման հետեւանքով, դուրս էին եկել Բանգկոկի փողոցներ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով: Անվտանգության ուժերի հետ բախումների զոհ էր դարձել 90 մարդ:




























