Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օդեսայից Երեւան ուղեւորվելիս «Ռենո» մակնիշի AB 1725 BB համարանիշի բեռնատարը դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» 88 VO 889 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաեւ հացատան պատն ու ծածկը:
Վթարի հետեւանքով վարորդ` 51-ամյա Նիկոլայ Կոռնեյչուկը (Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդի դին:





























