Երեւանի Բագրատունյաց եւ Տարոնցի փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 2-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժածին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























