Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, դեկտեմբերի 2-ին, ժամը 07.05-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ Երեւանի Գոգոլի փողոցի թիվ 74 տան բակում ավտոմեքենա է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, նշված հասցեի դիմաց գտնվող ավտոտնակում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գործարկելիս կափարիչի տակ կրակ է բռնկվել, ինչի հետեւանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Նույն օրը, Ժամը 07.57-ին, կրակը մարվել է Արաբկիրի թիվ 5 ՀՓՋ մարտական 2 հաշվարկի կողմից:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ: