NEWS.am-ը ներկայացնում է «EurasiaNet» կայքում բլոգերից մեկի հեղինակի՝ Ջոշուա Կուչերայի հոդվածը՝ նշանակալի կրճատումներով.
Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինն այցելել է Գյումրիում իր երկրի ռազմակայանը, մինչդեռ Հայաստանի մայրաքաղաքում Պուտինի դեմ աննախադեպ բողոքի ակցիաներ էին անցկացվում: Ցուցարարները բողոքել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ծրագրի դեմ, ինչի համար, նրանց կարծիքով՝ Պուտինը «վախեցրել է» Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ցուցարարները բողոքել են նաեւ առհասարակ Ռուսաստանի ճնշումների դեմ: Սակայն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային տարրերից մեկը Հայաստանի համար անբեկանելի է մնում: Խոսքը երկրում Ռուսաստանի ռազմական դերի մասին է:
Երբ Ռուսաստանը կարողացավ որոշակի նշանակալի հաջողությունների հասնել, որպեսզի Հայաստանն ու Ուկրաինան դադարեցնեն իրենց գործունեությունը՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցում, բախվեց բուռն արձագանքի՝ նախ եւ առաջ Կիեւում: Սակայն անգամ Երեւանում ավելի թեթեւ բողոքները հատկանշական էին՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը Հայաստանի համար՝ հարեւան Թուրքիայի ագրեսիայից այդ երկիրը պաշտպանելու առումով: Այնպես որ, երեւի պատահական չէ, որ Պուտինը Հայաստան այցելելու համար Պուտինն ընտրել է Ռուսաստանի պաշտպանական դերի ամենահզոր խորհրդանիշը՝ Գյումրիի ռազմաբազան:
Պուտինի այցը կայացել է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ընլայնման ֆոնին: Իր այցի ընթացքում Պուտինը խոստացել է, որ Հայաստանը զենք է ստանալու ներռուսական գներով, չնայած՝ հայտնի չէ, թե որքանով է դա տարբերվում ներկայիս պարկտիկայից:
Այսպիսով, ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանն իսկապես կախված է Ռուսաստանից՝ իր անվտանգության առումով: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու են Կիեւի փողոցներ դուրս եկել միլիոնավոր մարդիկ, Երեւանի՝ հազարավոր, եւ թե ինչու վերջիններս չեն դժգոհում իրենց երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունից: Դա հայերի համար զգայուն հարց է եւ, թվում է, աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանոմ են նվազեցնել իրենց երկրի կախվածությունը Ռուսաստանից:





























