Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղեր կարող են բացվել Չինաստանում, հայաստանում եւ Ղրղըզստանում: Այդ մասին հայտարարել է ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին Հոգաբարձուների խորհրդի նիստում՝ նշելով, որ նման մասնաճյուղեր կան ՍԴեւաստոպոլում, Աստանայում, Տաշքենդում եւ Բաքվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սադովնիչին նշել է, որ ռուսական բյուջեից ֆինանսավորում ստանում է միայն Սեւաստոպոլի մասնաճյուղը, մյուս մասնաճյուղերը ֆինանսներ ստանում են ԱՊՀ երկրների բյուջեներից:





























