Կիեւի կենտրոնում ցուցարարների հիմնական մասը լքել է Լյուտերանսկայա փողոցը, որը Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտակայքում է, ու վերադառնում է Անկախության մայդան:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության թղթակիցը, այս պահին հարյուրավոր մարդիկ Լյուտերանսկայա փողոցից շարժվում է Կրեշչատիկի ուղղությամբ: Մի մասը շարժվում է Մայդան, մյուս մասը Կիեւի քաղաքային ադմինիստրացիայի շենքի մոտ:
Ընդ որում, մոտ Լյուտերանսկայա փողոցի վրա նախագահական նստավայրի մուտքի, որտեղ մի քանի շարքով կանգնած են ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ, ցուցարարները մտադիր են իրենց առաջնորդների հրահանգով նախագահական նստավայրի մուտքերն արգելափակել:
Ներքին ուժերի զինծառայողների առաջ՝ Լյուտերանսկայա փողոցի կողմից, կանգնած է «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդանշանով ու բարձրախոսով միկրոավտոբոս, հնչում է բարձր երաժշտություն:
Ցուցարաների առաջ հանդես է եկել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը եւ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Նրանք կոչ են արել հավաքվածներին չցրվել ու շարունակել ակցիան ընդդեմ գործող իշխանության: Բացի այդ, նրանք կոչ են արել չտրվել սադրանքներին:





























