Հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում  դեկտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում»  ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1964 թ. ծնված Արմենուհի Ս.-ն, 1991 թ. ծնված Արփի Ս.-ն, 2010 թ. ծնված Ռոբերտ Ե.-ն եւ 1995 թ. ծնված Մերի Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Արմենուհի Ս.-ի տանը, թոռան` Ռոբերտ Ե.-ի կողմից խոհանոցի գազօջախի հետ խաղալիս գազի փականը բաց թողնելու եւ գազի արտահոսք առաջանալու հետեւանքով:

Կատարվում է քննություն: