Ոստիկանության Տարոնի բաժնում դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, ահազանգ է ստացվել, որ Նարեկացու փողոցի թիվ 49 տան «Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 49 հասցեի դիմաց «Դայվու»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը բերման է ենթարկվել քննչական բաժանմունք, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:





























