Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Ապարանի բաժնի եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնոհիվ` դեկտեմբերի 3-ին, ժամը 08.00-ին, Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Արմեն Կ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 16-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:





























