Այժմ ոչ թե բաժանումների, այլ կամուրջների վերականգնման ժամանակն է, փշալարերի անցկացման փոխարեն պետք է մտածել երկխոսության վերականգնման մասին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

Ռուսաստանն ու Վրաստանը պետք է մտածեն երկխոսության վերականգնման մասին, այլ ոչ թե սահմանի բաժանման մասին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ չորեքշաբթի օրը հանդես գալով Հյուսիսատլանտյան դաշինքի  նախարարական հանդիպման ժամանակ:

«Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները շարունակում են նույնը մնալ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք պահանջում ենք հարգել  Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք դեմ ենք ամեն տեսակ սահմանագծերի անցկացման: Այժմ ոչ թե բաժանումների, այլ կամուրջների վերականգնման ժամանակն է: Փշալարերի անցկացման փոխարեն պետք է մտածել երկխոսության վերականգնման մասին»,- հայտարարել է Ռասմուսենը:

Բրյուսելու անցկացվող նախարարական հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 4-ին դաշինքի շտաբ- բնակարանում տեղի է ունենում ՆԱՏՕ- Վրաստան հանձնաժողովի նիստ արտգործնախարարների մասնակցությամբ: Նիստի ընթացքում ծրագրվում է դիտարկել Վրաստանում ընթացիկ դեմոկրատական գործընթացները, ինչպես նաեւ երկրի եվրաատլանտյան ինտեգրացման հարցեր, հայտնում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վրաստանի իշխանությունները հաղորդել են Հարավային Օսեթիայի կողմից փշալարերով սահմանագծի վերականգնման մասին՝ Վրաստանի հետ սահմանի ողջ 350 կմ-ի երկայնքով:

Հարկ է նշել, որ ըստ Մոսկվայի ու Ցխինվալի միջեւ 2009թ.-ի ապրիլի 30-ին կնքված համաձայնագրի, Հարավային Օսիան իր սահմանների պաշտպանությունը հանձնում է ռուսական կողմին: