Երևանի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորների խումբը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորների խմբերը:
Փրկարարները հայտնաբերել են 1 մարտական ЭДП պայթուցիչ, 30 КД-8А պայթուցիչներ, 15 տարբեր տրամաչափի փամփուշտ. ոստիկանները հայտնաբերվածը տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:





























