ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում տեղադրել է ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման համար նախատեսված աշխատանքային սենյակի լուսանկարը եւ նշել, որ հենց այդտեղ է դեկտեմբերի 5-ին տեղի ունենալու հանդիպումը:

Նրա գրառման համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-6-ին կայցելի Կիեւ, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: