Օրերս Երեւանում հերթական դանակահարության դեպքն է գրանցվել, այս անգամ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում, աղջիկը դանակահարել է ընկերոջը։ NEWS.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին, կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերքով «Էրեբունի» բ/կ է տեղափոխվել 31-ամյա Արսեն Գալստյանը։

Նրան դանակով հարվածել էր ընկերուհին՝  35-ամյա Արմինեն։  Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Հասրաթյան փողոցի բնակարաններից մեկում, զույգը վիճաբանել է կենցաղային հարցի շուրջ։

Ոստիկանությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները եւ հայտնեցին, որ կատարվում է քննություն։