Ռուսաստանի նախագահ Պուտինի վարկանիշը հասել է պատմական նվազագույնի: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է «Լեւադա կենտրոնը»: Հետազոտությունների ողջ պատմության ընթացքում, որոնք իրականացրել են կենտրոնի աշխատակիցները, Պուտինի վարկանիշը այս տարի ամենացածրն է՝ սկսած 1999-ից:

Հարցին, թե ում օգտին կքվեարկեիք նախագահական ընտրություններում, եթե դրանք տեղի ունենային առաջիկա կիրակի, հարցվածների 47 տոկոսը նշել է Պուտինի անունը: 2011-ի նոյեմբերին այդ ցուցանիշը 55 տոկոս է եղել: Պուտինն ամենաբարձր վարկանիշն ունեցել է 2002-ին՝ 70 տոկոս: