Լյուքսեմբուրգի քաղաքապետ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քսավյե Բետելը դարձել է առաջին նույնասեռականը, ում ընտրել են երկրի վարչապետի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը:

Բետելը խոստացել է արդեն 2014թ.-ին Լյուքսեմբուրգում օրինականացնել նույնասեռականների ամուսնությունը: Բացի այդ, նա ծրագրում է դպրոցներում ավանդական կրոնական ուսուցումը փոխարինել ավելի աշխարհիկ ուսուցմամբ: Վարչապետի պաշտոնում Բետելը փոխարինեց Ժան-Կլոդ Յունկերին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 19 տարի, հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Ժան-Կլոդ Յունկերը Լյուքսեմբուրգի նոր կառավարություն չի ձեւավորելու: