Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2-րդ հարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.35-ին:

Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկների սենյակում այրվել է օդափոխիչ սարքը, մասամբ ջերմահարվել եւ այրվել են կախովի առաստաղը (15 քմ) եւ պատուհանի փայտե շրջանակը: