Կառավարությունը պատրաստ  է կլոր սեղան անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների  ու հասարակության հետ՝ Ուկրաինայում քաղաքական իրադրության կարգավորման նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ, ով Կիեւ է ժամանել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ազարովը նշել է, որ կլոր սեղանը կառուցողական անցկացնելու համար հիմնական պայմանը բոլոր վարչական շինությունների ապաարգելափակումն է: Բացի այդ, զանգվածային ցույցերի անցկացման վայրերում սադրիչների չպետք է թույլ տան գտնվել: «Նման պայմաններում մենք նույնիկ վաղն արդեն պատրաստ ենք նստել կլոր սեղանի շուրջ»,- ասել է Ազարովը: