Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 5-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում` թաղապետարանի մոտակա այգում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող այգում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարվել՝ 16.31-ին: Այրվել է գազի հաշվիչի զտիչը: