Ոստիկանության աշխատակիցներ Նվեր Գեւորգյանին եւ Հակոբ Բուլղադարյանին, ովքեր ծառայություն էին կտարում Կիեւյան կամրջի մոտ, այսօր` դեկտեմբերի 5-ին, մոտեցել են մի քանի քաղաքացիներ եւ հայտնել, որ մի կին փորձում է իրեն Կիեւյան կամրջից ցած նետել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՊՊԾ գնդի ոստիկանները, քաղաքացիների հետ մոտենալով կնոջը, գրեթե 20 րոպե համոզել են, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, բարեբախտաբար բանակցություններն այդ կնոջ հետ բարի ավարտ են ունեցել, եւ ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կինը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակչուհի 42-ամյա Աննման Հ-ն է, ով իր քայլը պատճառաբանել է սոցիալական եւ ընտանեկան խնդիրներով:

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղյուր կայքում: