Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով նոյեմբերի 25-ին Խարկովի կենտրոնական հիվանդանոցում հացադուլ էր հայտարարել, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Եվրոմայդանի խնդրանքով կդադարեցնի իր այդ ակցիան: Այս մասին, Խարկովի հիվանդանոցի դիմաց կազմակերպած բրիֆինգում հայտարարել է նախկին վարչապետի դուստրը՝ Եվգենյա Տիմոշենկոն՝ մորը հանդիպելուց հետո, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Նա նշել է, որ մորն է հանձնել Կիեւի Եվրոմայդանի հանձնագիրը՝ դադարեցնել հացադուլը եւ պահպանել առողջությունն ու կյանքը: «Նա ասել է, որ հանուն մարդկանց խնդրանքի, այսօր կդադարեցնի հացադուլը»,-ասել է Տիմոշենկոյի դուստրը:
Նրա խոսքով՝ իր մոր վիճակը ծայրահեղ է, նա ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել:



























