Արարատի մարզի մի շարք համայնքներում առաջիկա կիրակի` դեկտեմբերի 8-ին, գյուղապետի հերթական ընտրություններ են: Սակայն` թեժ ընտրություն է սպասվում Այգավան գյուղում:
Այգավան փոքր համայնքում միմյանց դեմ պայքարում են գործող գյուղապետներ Վահագն Ղուկասյանը, Վիգեն Հարությունյանը եւ Էլիբեկ Քոչարյանը: Վերջինս նախկին գյուղապետի կրտսեր եղբայրն է: Գյուղացիների խոսքով՝ Էլիբեկ Քոչարյանի թեթեւ ձեռքով էլ հենց Այգավանի գինու գործարանը փոխանցվել է Ավշար համայնքին:





























