Դիլիջան քաղաքում օրերս անցկացվել է «Ժողովրդավարական շարժումներ եւ սոցիալական ցանցեր» խորագրով միջազգային դասընթացը, որն իր շուրջ էր համախմբել երիտասարդ առաջնորդների եւ հասարակական ոլորտի երիտասարդ ներկայացուցիչների Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Չեխիայի Հանրապետությունից, Լիտվիայից, Պորտուգալիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից:
«Ժողովրդավարական շարժումներ եւ սոցիալական ցանցեր» դասընթացը նվիրված էր Եվրոպայում ժողովրդավարացման գործում սոցիալական ցանցերի դերին եւ վերջիններիս ազեցությանը:
Հայացք հառնելով 2011 թվ.-ին տեղի ունեցած Արաբական գարնանը, սոցիալական ցանցերը կարեւոր դեր խաղացին ժողովրդավարական շարժումների ազդեցության խթանմանը: Նմանապես քաղաքացիական նախաձեռնությունները Արեւելյան Եվրոպայում, օրինակ Հայաստանում եւ Վրաստանում լայնորեն կիրառում են Վեբ 2.0 մեթոդները՝ գրաքննությունը շրջանցելու համար, որպեսզի իրենց հաղորդագրություներն ու պահանջները բերեն՝ հասարակությանը փոխելու համար:
Այսպիսով, դասընթացի նպատակն էր Եվրոպայում ժողովրդավարական փոփոխությունների հասնելու համար զարգացնել նոր լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի ներուժը, համադրել օգտակար մեթոդների օգտագործումը տեղական եւ միջազգային երիտասարդական ծրագրերում:
«Ժողովրդավարական շարժումներ եւ սոցիալական ցանցեր» ծրագիրն հիմնված էր ոչ-ֆորմալ կրթական մեթոդոլոգիայի վրա: Դասընթացի ընթացքում մասնակիցների հետ անցկացվեցին տարատեսակ թիմային վարժանքներ, քննարկումներ, ավելին մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել համայնքի երիտասարդներին, կատարել փորձի փոխանակում եւ ընդլայնել համագործակցության հնարավորությունները: Ծրագրի շրջանակներում տեղի ունցավ նաեւ նաեւ ուսուցողական այց-հանդիպում Դիլիջան քաղաքում գտնվող ԹՈՒՄՈ եւ Գիտելիքների Զարգացման կենտոններ:
Ծրագիրն իրականացվում էր Եվրոպական Միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ, «Դիլիջանի Երիտասարտության Համագործակցության կենտրոնի» կողմից: ԴԵՀԿ ՀԿ-ն երիտասարդակա կազմակերպություն է, որը հիմնված է Դիլիջանում եւ ակտիվ է՝ ոչ ֆորմալ կրթության, քաղաքացիական հասարակության զարգացման եւ ակտիվ քաղաքացիության մեջ: Այն երիտասարդներին խրախուսում է ակտիվ դեր ստանձնել իրենց հասարակության եւ սեփական կյանքի ձեւավորման մեջ:





























