Թել-Ավիվի մոլեկուլային միկրոկենսաբանության ու բիոտեխնոլոգիա համալսարանի գիտնականները հետազոտել են գործոնները, որոնք ազդում են տելոմերների տրոհման ու կրճատման վրա: Տելոմերները քրոմոսոմների վերջավորություններն են, որոնք ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվելուց: Դրանց երկարությունը չափանիշ է համարվում կենսաբանական ծերացման համար: Գիտնականները միջոց են հայտնաբերել, որոնք երկարացնում են տելոմերները:
Իսրայելցի գիտնականները համեմատել են մարդու գեների վրա սուրճի եւ գարեջրի ազդեցությունը: Պարզվել է, որ կոֆեինը կարճացնում է, իսկ 5-7 տոկոս էթանոլ պարունակող ըմպելիքը երկարացնում է տելոմերները, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Բրիտանացի գիտնականները նախկինում պարզել էին այն գործոնները, որոնք կարճացնում էին քրոմոսոմի վերջավորությունը ու արագացնում էին ծերացման գործընթացը՝ մշտական սթրես, երկարատեւ գործազրկություն, դեպրեսիա: Տելոմերների կարճացումը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, Ալցհեյմերի համախտանիշի, դիաբետի, ուռուցքների առաջացման:




























