26-ամյա Անդրանիկ Գ.-ն դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, դիմել է ոստիկանության Աշտարակի բաժին եւ հաղորդում տվել, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը` ճանաչել է 31-ամյա Արմինե Ա.-ին, որը հունիսի 19-ին պայմանագիր է կնքել Սասունիկ գյուղում գտնվող մի ընկերության հետ եւ ղեկավարության վստահությունը չարաշահելով` խարդախությամբ ձեռք է բերել 689.500 դրամի ծեփամածիկ, սակայն մինչ օրս գումարը չի վերադարձրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին` հարուցված քրեական գործին կցելու եւ հետագա ընթացքը որոշելու համար: