Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 5-ին, Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 50-ամյա Բենիամին Ի.-ին, որը նոյեմբերի 14-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 54-ամյա Մարտուն Կ.-ին, որը 2003 թ մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: