Սպանության համար դատապարտված եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող բանտարկյալը, ով դեկտեմբերի 2-ից հացադուլ էր հայտարարել, դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ նրա առողջական վիճակը նորմալ , բայց բացատրական աշխատանքների արդյունքում հացադուլ հայտարարելուց 3 օր անց դադարեցրել է հացադուլը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանության համար դատապարտված եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող բանտարկյալը հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, հավելելով, որ առանց բանտարկյալի համաձայնության չի կարող նշել նրա անունը: Նա տեղեկացրել էր, որ դատապարտյալը դժգոհում է դատավճռից: «Առողջական վիճակը նորմալ է: Գտնվում է առանձին խցում, բժիշկների հսկողության տակ եւ նրա հետ տարվում են բացատրական աշխատանքներ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:




























