Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ ճարտարագիտական համալսարանի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, զինամթերք է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հայտնաբերվել է նռնականետի ուսումնական արկ:




























