Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Լազարի փողոցի թիվ 4 տան տանիքում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 18.10-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.28-ին, մարվել` 18.50-ին:
Այրվել են Է. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ):
Հրդեհի հետևանքով տան բնակչուհի՝ 70-ամյա Թ. Մ.-ն թունավորման նախանշաններով տեղափոխվել է թիվ 1 բ/կ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























