Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 45-րդ կմ-ին, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: