Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 9-ին, ժամը 16.24-ին քաղաքացի Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ իր վարած «ՎԱԶ 2109» մակնիշի 34 DS 216 պետհամարանիշի ավտոմեքենան Սաղմոսավան գյուղի եկեղեցու մոտ արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:




























