«Շեվրոլետ Նիվա»  մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 8-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 187-րդ կմ-ին  բախվել  է ձախ կողմի երկաթյա պատնեշին, ինչի հետեւանքով 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: