Վայոց ձորի Գողթանիկ գյուղում, Եղեգիս գետի մոտ, բնակիչները օրերս տղամարդու դիակ են հայտնաբերել եւ ահազանգել պատկան մարմիններին: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նույն գյուղի բնակիչ է:
Նրա ինքնության վերաբերյալ NEWS.am-ին մանրամասներ հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նա 46-ամյա Ա. Հովհաննիսյանն է: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել գետի ափին, դեռ պաշտոնապես չեն հայտնում:
Ըստ գյուղում տարածված տեղեկությունների՝ տղամարդը գետն է ընկել, բայց հստակ դեռ հայտնի չէ: Ամեն ինչ պարզ կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո: Կատարվում է քննություն:




























