«Հունդայի» մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 13-ին, ժամը 07.30-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում բախվել է «ԶԻԼ» ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ԶԻԼ»-ի թափքում գտնվող տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: