ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Մուշի բաժնում դեկտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին, հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, հրդեհ էր բռնկվել 1963 թ. ծնված Հակոբ Թ.-ի տան տանիքում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել էր դեկտեմբերի 8-ին, ժամը 04.35-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետեւանքով այրվել է Հակոբ Թ.-ի տան տանիքում պահեստավորված 1.000 կապ խոտը, որի արդյունքում վերջինիս պատճառվել է 1.000.000 դրամի նյութական վնաս:

Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:

Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը: