Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման առթիվ:
Ինչպես հաղորդում է «Ազադլիգ» թերթը, կազմակերպությունը հաղորդում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմաթիվ իրավախախտումների մասին: Աղբյուրը հաղորդում է, որ Ադրբեջանում հատուկ մտահոգություն են հարուցում բռնաճնշումները դիտորդական կազմակերպությունների նկատմամբ ընտրություններից հետո:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Ադրբեջանում ճնշում են գործադրում անկախ դիտորդական կազմերպությունների նկատմամբ: «Մենք կոչ ենք անում շարունակել ճնշում գործադրել այն երկրների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքներն ու հետապնդում քաղաքացիական հասարակությանը: Մենք նաեւ կոչ ենք անում ժողովրդավարական պետություններին էլ ավելի աջակցել այն երկրների քաղաքացիներին, որտեղ խախտվում են մարդկանց իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ:





























