Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից դուրս եկած 79-ամյա Պ. Ս.-ն դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Մեր տեղեկություններով՝ նա տառապել է սկլերոզով: Նրա ընտանիքի անդամները, հարազատները հույսները կորցրել են, քանի որ որեւէ հետք տղամարդուց չկա: Նրա անհետանալու 7 օրը լրանալուն պես հարազատները հավաքվել են, այսպես ասած, հոգեհանգստյան արարողություն են կազմակերպել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան 18 շենքի բնակարաններից մեկից 79-ամյա Պ. Ս.-ը ժամը 05.30-ի սահմաններում դուրս է եկել եւ չի վերադարձել: Դեպքի մասին տեղեկացվել էր Կապան քաղաքի ոստիկանության օպերատիվ հերթապահը, ով հայտնել էր, թե իրենք տեղեկացված են դեպքի մասին եւ աշխատանքներ են տանում քաղաքացուն գտնելու ուղղությամբ: