2014թ.-ի հունվարի 14-ին եւ 15-ին Եգիպտոսում համաժողովրդական հանրաքվե տեղի կունանեն նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է արաբական հանրապետության ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սահմանադրության նոր նախագիծը բաղկացած է 247 հոդվածից:
Եգիպտոսում հաստատվել է նոր Սահմանադրության նախագիծը
Սահմանադրության կարեւոր նորամուծություններից մեկը խորհրդարանի վերին պալատի՝ Խորհրդատվական խորհուրդի լուծարումն է: Բացի այդ երկրում արգելվելու կրոնական հիմունքներով քաղաքական կուսակցությունների հիմնումը:
Եգիպտոսի սահմանադրության մշակման հանձնաժողովը, որը բաղկացած էր 50 անձից, ընդգրկում էր հասարակական գործիչներ, քաղաքական կուսակցությունների անդամներ, զինվորականներ, ղպտիական եկեղեցու ներկայացուցիչներ եւ երկու իսլամիստներ, ովքեր չեն պատկանում «Մահմեդական եղբայրներ» շարժմանը: Հատկանշական է, որ Մուրսիի կողմից ընդունված սահմանադրության նախորդ նախագիծը հաստատել էր 100 հոգուց բաղկացած հանձնաժողովը, որի կազմում հիմնականում իսլամիստներ էին:





























