Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը, դեկտեմբերի 14-ին ակցիաներն ուղեկցող անկարգությունների կենտրոն դարձել է Վենետիկը:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ցուցարարները իրավապահների վրա նետում են ինքնաշեն պայթուցիկ նյութեր: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ու փակել է Մեծ ջրանցքի կամուրջներից մեկը: Մի քանի հոգու ձերբակալել են:
Բախումների մասին են հայտնում Թուրինից, որը ողջ շաբաթվա ընթացքում ընդդիմական շարժման կենտրոնի էր վերածվել: Վերջին օրերին դրան ակտիվորեն միացել են նաեւ ուսանողները, ովքեր տարբեր քաղաքներում են երթեր կազմակերպել, այդ թվում նաեւ Հռոմում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցներում բողոքի այս ալիքն անվանել են «պայքար վիալների դեմ»: Խնդիրն այն է, որ համազգային բնույթ ձեռք բերող ակցիաները մեկ ընդհանուր կազմակերպիչ կենտրոն չունեն: Բնակչության տարբեր խմբավորումներ՝ գործազուրկներ, երիտասարդություն, սովորողներ, աշխատավորներ, տեղային ցույցեր են կազմակերպում: Հաճախ նրանց են միանում նաեւ ֆոիտբոլի երկրպագուները:
Բացի այդ այս ակցիաներից հեռու են մնացել արհմիությունները: Ինչպես հայտարարում է Աշխատանքի համաիտալական համադաշնության ղեկավար Սուզաննա Կամուսոն, «մեր հրապարակները լեցուն են աշխատավորներով, ովքեր գիտեն ինչ են ցանկանում. այժմ հրապարակում մարդիկ են, ովքրե չգիտեն, ինչ են ցանկանում»:





























