Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 03:20-ի սահմաններում ձնակույտի մեջ արգելափակվել է ավտոմեքենաներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից ամենագնացը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենաներ եւ 5 ուղեւորներ տեղափոխվել են անվտանգ տարածք:
Վերադարձի ճանապարհին Գորիս-Երեւան 8-րդ կմ-ում ամենագնացը արգելափակվել է ձյան մեջ:
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:





























