Եվրոպական Միությունն ակնկալում է Ուկրաինայի հստակ պարտավորությունը Ասոցացման համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Ինչպես դեկտեմբերի 15-ին Twitter-ում գրել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն. «Նախագահի, կառավարության խոսքերն ու գործողությունները Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ գնալով ավելի տարբեր են դառնում: Նրանց փաստարկներն իրականության հետ կապ չունեն: Բրյուսելում եւ դրանից հետ էլ փոխվարչապետ Արբուզովին ասացի, հետագա բանակցությունները կախված են ստորագրման(համաձայնագրի) տեսակետի հստակ հավատարմությունից: Աշխատանքը դադարեցվել է, պատասխան դեռ չեմ ստացել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը վստահեցրել էր ուկրաինացիներին, որ ԵՄ հետ ասոցացման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:
Դեկտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի այն ներկայացուցիչները, ովքեր աշխատում էին ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի տեքստի շուրջ, պետք է աշխատանքից հեռացվեն:





























